Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

  • 02-02-2021 11:42:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը  նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում   19  վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1935 քաղաքացու հետազոտություն, որից  457-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
 ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել  հաստատված դեպքի կոնտակտավորներից:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play