Ջրաբերում ավարտվել է խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի կառուցման աշխատանքների առաջին փուլը


Ջրաբերում ավարտվել է խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի կառուցման աշխատանքների առաջին փուլը

  • 02-02-2021 18:55:50   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

 
Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ  Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր բնակավայրում ավարտվել է ՀՀ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքների առաջին փուլը։ 
 
Գյուղի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի աշխատանքները մեկնարկել են դեռևս անցյալ տարի աշնանը:
 
Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցը բավականին հնամաշ էր և արդիականացման խիստ կարիք ուներ։
 
Ծրագրի շրջանակում համայնքում նախատեսված էր անցկացնել խմելու ջրի նոր ջրագիծ և իրականացնել ներքին ցանցի ամբողջական արդիականացման աշխատանքներ։
️Այս փուլում արդեն իսկ անց է կացվել շուրջ 3,5 կմ խմելու ջրի նոր ջրագիծ:
 
Ծրագրի պայմանագրային արժեքն ավելի քան 71 մլն դրամ է, որից 55 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 45%-ը՝ համայնքի ներդրումը։
 
Շինաշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ ծախսեր, որն էլ ֆինանսավորվել է համայնքի բյուջեի կողմից (շուրջ 24 մլն դրամ)։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play