Արցախի մի շարք համայնքներում կվնասազերծեն չպայթած զինամթերք


Արցախի մի շարք համայնքներում կվնասազերծեն չպայթած զինամթերք

  • 03-02-2021 10:48:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են,  որ Մարտունի և Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Սոս, Ննգի, Քերթ, Կարմիր Շուկա, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ համայնքների մոտակայքում նախատեսվում է հետախուզական աշխատանքներ չպայթած զենք-զինամթերքը հայտնաբերելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
 
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
 
Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը տեղեկացնում է, որ Այգեստան և Խնածախ համայնքների, ինչպես նաև Մարտունի քաղաքի մոտակայքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play