Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 23 քաղաքացու ցուցաբերել օգնություն


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 23 քաղաքացու ցուցաբերել օգնություն

  • 03-02-2021 10:52:13   | Հայաստան  |  Հասարակություն

 
Փետրվարի 1-2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
 
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Քուչակ-Տանջլու, Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում, Արարատի մարզի Վեդի քաղաքում։
 
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 23 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play