Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար


Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

  • 03-02-2021 12:55:09   | Հայաստան  |  Հասարակություն

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 4-ին և 5-ին՝ ժամը 14:30-ից մինչև 18:00‚ փակ կլինի երթևեկության համար։
 
Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
 
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play