Արարատի և Վայոց ձորի մարզերում սփռման մրցույթները հայտարարվել են չկայացած. ՀՌՀ


Արարատի և Վայոց ձորի մարզերում սփռման մրցույթները հայտարարվել են չկայացած. ՀՌՀ

  • 03-02-2021 17:40:28   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից տեղեկացնում են, որ  2020 թ. դեկտեմբերի 11-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի և ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքներում սփռման մրցույթները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 3-ի թիվ 20-Ա որոշմամբ հայտարարվել են չկայացած՝ մրցույթներին մասնակցելու համար սահմանված ժամանակահատվածում (11.01.2021թ.-01.02.2021թ.) հայտեր չներկայացվելու հիմքով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play