Թմրանյութի 32+5 փաթեթ. ոստիկանների բացահայտումը


Թմրանյութի 32+5 փաթեթ. ոստիկանների բացահայտումը

  • 03-02-2021 17:20:35   | Հայաստան  |  Հասարակություն



Վաղարշապատի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ձեռք բերել թրամիջոցներ պահելու և իրացնելու վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 29-ին՝ առավոտյան ժամը 6-ին մոտ: Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեց երկու երիտասարդ` «Ֆոկլսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ:
 
Երկուսն էլ հաշվառված են Երևանում: Մեքենայի տիրոջ` 22-ամյա երիտասարդի պայուսակից խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածներով 32 փաթեթ` ընդհանուր քաշը մոտ 72 գրամ: Երիտասարդը հայտնել է, թե այդ ամենը ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով: Նման մի փաթեթ էլ հայտնաբերվել է նրա 26-ամյա ընկերոջ անձնական խուզարկությամբ: Նա էլ որպես ձեռքբերման աղբյուր տվել է նույն կայքի անունը:
 
 
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք ու կնքվել: Հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նաև մեքենան: Հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող փոշենման, սպիտակ զանգվածով հինգ փաթեթ` ընդհանուր մոտ ութ գրամ: Նշանակվել են փորձաքննություններ:
 
Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի` իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով:
 
Երկուսն էլ կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play