Զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ կկատարվեն Մարտունու և Ասկերանի շրջաններում


Զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ կկատարվեն Մարտունու և Ասկերանի շրջաններում

  • 05-02-2021 11:29:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում:
 
Իսկ ԱԻ ծառայության և ՌԴ ԱԻՆ սակրավորական ջոկատներն այսօր պայթեցման աշխատանքներ կկատարեն Մարտունու շրջանի Ծովատեղ, Կոլխոզաշեն, Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Բերքաձոր գյուղերում:
 
Ծառայությունը հորդորում է, պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ:
 
Տեղեկատու հեռախոս՝ 911,101,112:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play