Շորժայի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 2-3 բալ


Շորժայի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 2-3 բալ

  • 06-02-2021 13:00:05   | Հայաստան  |  Հասարակություն

 
Փետրվարի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:49-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
 
 
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ՝ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play