Թավջութակահար Ալբան Գերհարդը վարպետության դաս է անցկացրել հայ երաժիշտների հետ


Թավջութակահար Ալբան Գերհարդը վարպետության դաս է անցկացրել հայ երաժիշտների հետ

  • 08-02-2021 14:15:20   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նավագախմբի հրավերով Հայաստանում է BBC Music Magazine, International Classical Music Awards (ICMA)-ի մրցանակակիր, անվանի թավջութակահար Ալբան Գերհարդը: Երեկ՝ փետրվարի 7-ին, Ա. Խաչատրյան
համերգասրահի «Լուիզ Մանուկյան-Սիմոն» սրահում Գերհարդն անվճար վարպետության դաս է անցկացրել երիտասարդ, տաղանդավոր հայ թավջութակահարների հետ:
 
Վարպետության դասին մասնակցել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական, Ավետ Գաբրիելյանի անվան և այլ երաժշտական դպրոցների սաներ Անդրանիկ Աղաջանյանը, Արտյոմ Իոանիսյանը, Նարեկ Հեքեքյանը, Միքայել Կարախանյանն ու Ալեքս Գրիգորյանը: Գերհարդը նշել է, որ հաճելիորեն զարմացած է պատանիների կատարողական վարպետությամբ և տաղանդով:
 
Այսօր՝ փետրվարի 8-ին, աշխարհահռչակ թավջութակահարը համերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գերհարդը կներկայացնի երբևէ գրված ամենագեղեցիկ
ստեղծագործություններից մեկը՝ Դվորժակի թավջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի հայտնի Թիվ 5 սիմֆոնիան:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play