Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ԱԻՆ


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ԱԻՆ

  • 08-02-2021 15:32:32   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հանրապետության տարածքում փետրվարի 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ՝ հայտնում է ԱԻՆ-ը:
 
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ: Փետրվարի 9-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 10-13-ը էապես չի փոխվի։
 
Երևան քաղաքում՝
 
Փետրվարի 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։
 
Երևան քաղաքի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.00C (2004 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.00C (1968 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.00C 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play