Շիրակի մարզպետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին


Շիրակի մարզպետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

  • 08-02-2021 15:54:27   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

 
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Հովհաննես Հարությունյանն աշխատակազմին է ներկայացրել Շիրակի մարզպետի նորանշանակ տեղակալ Դավիթ Սեխլեյանին՝ կարևորելով համատեղ ու արդյունավետ աշխատանքը․
 
«Մեզ այժմ բարդ ու պատասխանատու աշխատանք է սպասվում, արդյունքներ գրանցել և ձեռքբերումներ ունենալ հնարավոր կլինի համագործակցությամբ: Բոլորիս համար կարևոր ուղենիշ պետք է լինի մեր մարզի հիմնախնդիրների լուծումը, հոգսերի թեթևացումը։ Պարոն Սեխլեյանը ունի մասնագիտական բավական փորձ, և վստահ եմ՝ մեր ոլորտային պատասխանատուների հետ համատեղ ջանքերով կկարողանան իրենց առջև դրված խնդիրները լուծել»։
 
Մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ ամեն ինչ կանի թիմային աշխատանքով նոր արդյունքներ գրանցելու համար։
Խորհրդակցության ընթացքում մարզպետն աշխատակազմին է ներկայացրել նաև մարզպետի նորանշանակ խորհրդականին և օգնականներին, միաժամանակ քննարկվել են մի շարք կազմակերպչական և մարզպետի ընթացիկ հանձնարարականներին վերաբերող հարցեր։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play