ԱԺ-ին եմ ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար. Արայիկ Հարությունյան


ԱԺ-ին եմ ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար. Արայիկ Հարությունյան

  • 08-02-2021 17:48:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այսօր Ազգային ժողովին է ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար:
 
«Սա համարում եմ կարևոր կադրային որոշում՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի առանցքային դերը իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում:
 
Հիմք ընդունելով Գուրգեն Ներսիսյանի անցած ճանապարհը, ավելի քան 12 տարվա դատախազական և 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձը, նրա մասնագիտական ու մարդկային որակները, արհեստավարժ, սկզբունքային ու սրտացավ մոտեցումները առկա հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպես նաև նրա զգալի վաստակը 2016 թ. և 2020 թ. Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների փաստագրման գործում՝ վստահ եմ, որ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում նա շոշափելի բարեփոխումներ կապահովի իրավապահ համակարգում և կկարողանա որակական նոր մակարդակի բերել քրեական արդարադատությունը»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play