Արցախի Մարտունու և Ասկերանի որոշ բնակավայրերում չպայթած զինամթերք է վնասազերծվելու


Արցախի Մարտունու և Ասկերանի որոշ բնակավայրերում չպայթած զինամթերք է վնասազերծվելու

  • 10-02-2021 10:40:46   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի  Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում փետրվարի 10-ին զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում: Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հորդորում են պայթյունի ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ:
 
«ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ և մաքրել Արցախի տարածքը վտանգ ներկայացնող ռազմամթերքից ու պայթուցիկ այլ առարկաներից:  Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում են ծառայությունից:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play