Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք


Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք

  • 10-02-2021 11:42:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 13, խարդախության` 8, յուրացման կամ վատնման և թմրանյութի հայտնաբերման՝ 3-ական, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ընտանեկան բռնության ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցելու կամ ներգրավելու՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 4, սպանության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play