Կառավարությունն ամենօրյա աշխատանքներ է իրականացնում գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արսեն Թորոսյան


Կառավարությունն ամենօրյա աշխատանքներ է իրականացնում գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արսեն Թորոսյան

  • 11-02-2021 17:25:18   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
 
«Մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների հարգելի հարազատներ,
 
Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:
 
Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։
 
Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության առջև:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play