Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք, առողջացել 168, մահացել 5 մարդ


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք, առողջացել 168, մահացել 5 մարդ

  • 12-02-2021 11:15:07   | Հայաստան  |  Հասարակություն

 
Փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ը` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 676431 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և մահվան 3 դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 788 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play