Տավուշի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել


Տավուշի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

  • 13-02-2021 12:00:09   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

 
Փետրվարի 12-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նավուր բնակավայրի 53-ամյա բնակիչն իր տան բակում շինափայտ է բեռնաթափում:
 
Տեղեկությունը ստուգելու նպատակով մեկնած օպերատիվ խմբի ծառայողները առանձնատանը կից անասնագոմում հայտնաբերեցին 230 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի լորենու գերաններ:
 
Ըստ տանտիրոջ որդու` հայտնաբերվածը պատկանում էր իրեն, նույն օրը ծառերն ինքն էր կտրել «Աղսու» կոչվող անտառածածկ տարածքից, սակայն համապատասխան փաստաթուղթ չներկայացրեց։ Հայտնաբերվածը ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը:
 
Վնասի չափը պարզվում է:
 
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
 
Նախապատրաստվում են նյութեր:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play