Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածում հայտնաբերվել է ևս 3 աճյուն


Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

  • 13-02-2021 14:04:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի հատվածում հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
 
2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն:
 
Վաղը նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play