ՀՀ տարածքում շաբաթվա վերջին սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ. կցրտի 15-17 աստիճանով


ՀՀ տարածքում շաբաթվա վերջին սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ. կցրտի 15-17 աստիճանով

  • 13-02-2021 14:12:54   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում փետրվարի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 17-18-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
 
Փետրվարի 18-ից՝ ամենուրեք են լինելու ձյան տեսքով տեղումներ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կնվազի 15-17 աստիճանով։
 
Երևան քաղաքում փետրվարի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ին՝ ձյուն:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play