Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք, առողջացել 90, մահացել 1 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք, առողջացել 90, մահացել 1 քաղաքացի

  • 15-02-2021 11:15:20   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք, առողջացել է 90 քաղաքացի, մահացել՝ 6-ը: Մեկ օրում կատարվել է 2802 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 684640-ի: 
 
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 պացիենտ:  Նախորդ օրն արձանագրվել է մահվան  1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 792 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play