Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերբիայի նախագահին Պետականության օրվա առթիվ


Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերբիայի նախագահին Պետականության օրվա առթիվ

  • 15-02-2021 11:43:27   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:
 
Նախագահ Սարգսյանը կարևորել է պատմական և քաղաքակրթական ամուր հենք ունեցող Հայաստանի և Սերբիայի բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը:
 
«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով և երկկողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել միջպետական համագործակցությունը»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
 
Հանրապետության նախագահն Ալեքսանդր Վուչիչին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play