Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում արձանագրվել են որսի կանոնների տարբեր խախտումներ


Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում արձանագրվել են որսի կանոնների տարբեր խախտումներ

  • 15-02-2021 14:43:56   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հունվարի 27-ից փետրվարի 10-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության և ԲԸՏՄ տարածքային բաժինների մասնագետները ՀՀ մարզերում իրականացրել են համատեղ շրջայցներ՝ որսի կանոնների խախտման և ապօրինի որսի դեպքերի բացահայտման ու կանխարգելման նպատակով:
 
ՀՀ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում արձանագրվել են որսի կանոնների տարբեր խախտումներ, որոնց առնչությամբ հարուցվել են վարչական վարույթներ, առգրավվել է 4 միավոր որսորդական զենք, որոնցից 3-ն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն: Ստուգվել է 33 քաղաքացու որս կատարելու թուլտվություն:
 
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում շրջայցները շարունակվում են:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play