Երևանում գործարկվել է նոր շարժակազմով 38 համարի երթուղին


Երևանում գործարկվել է նոր շարժակազմով 38 համարի երթուղին

  • 15-02-2021 15:13:24   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանում գործարկվել է նոր շարժակազմով 38 համարի երթուղին: Այս մասին «Ֆեյսբուի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
 
«Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։ Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07.00-ից կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ»,- գրել է Մարությանը:
 
Քաղաքապետը հիշեցրել է, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ, շուտով կստեղծվի նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
 
«Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք և այդ մասին կտեղեկացնենք հանրությանը»,- նշել է քաղաքապետը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play