ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզ


ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզ

  • 15-02-2021 18:15:40   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

 
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները՝ Քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը և Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, օերես այցելեցին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության պահեստ, որտեղ պահվում է հիգիենայի պարագաներ պարունակող 2420 ծանրոց, որից կօգտվի մարզում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 6000 անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից:
 
Այցի ընթացքում ԵՄ պատվիրակության թիմը եղավ նաև Գորիսում՝ ծանրոցների պատրաստման վայրում և հանդիպեց «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աշխատակիցների և կամավորների հետ: Քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը երախտագիտություն հայտնեց «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությանը, որն ապահովում է ծանրոցների սահուն բաշխումը և շնորհակալություն հայտնեց ծրագրի ղեկավարին և նրա թիմին` մեծ աշխատանքի և համագործակցության համար:
 
Այցն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում հակամարտություններից տուժած բնակչության հիգիենայի հրատապ կարիքների արագ արձագանք» խորագրով ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան ներկայացուցչության կողմից:
 
Հաջորդ ամսվա ընթացքում ծրագիրը նպատակ ունի տրամադրել կենցաղային հիգիենայի պարագաների 1200 ծանրոց և տարեցների, երեխաների և կանանց անհատական ​​կարիքներին հարմարեցված 1220 ծանրոց:
 
Ծրագիրը, որ ԵՄ արագ արձագանքման մեխանիզմ գործիքի ներքո ֆինանսավորվող 4 ծրագրերից մեկն է, աջակցություն է տրամադրում Հայաստանում գտնվող ԼՂ-ից տեղահանված բնակչությանը։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play