Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է հաստատվել


Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է հաստատվել

  • 16-02-2021 11:42:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով փետրվարի 15-ին իրականացված 140 թեստավորման արդյունքում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք:Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
 
«Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին, կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով, իրականացվել է 2789 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 հազար 237 թեստավորում»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play