Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ՌԷՊ կայանը


 

Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ՌԷՊ կայանը

  • 03-03-2021 15:36:15   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության բբարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։ Նախարար Արշակյանը ՌԷՊ կայանը ներկայացնող տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
 
«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով:
 
Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»,- տեսանյութին կից գրել է նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն