Հայկ Չոբանյանը հանդիպել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն ավելի վաղ փակած տավուշցիների հետ


Հայկ Չոբանյանը հանդիպել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն ավելի վաղ փակած տավուշցիների հետ

  • 10-03-2021 11:30:28   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

 
Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ  Հայկ Չոբանյանը հանդիպել է մի խումբ տավուշցիների, որոնք ավելի վաղ կարճ ժամանակով փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը:
 
Հայկ Չոբանյանն արձագանքել է Տավուշի սահմանազատման աշխատանքների հետ կապված ապատեղեկատվությանը և պատասխանել բոլոր հարցերին։ Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ իրենց նպատակը քաղաքական չէ, այլ ուղղակի ցանկանում են համոզվել, որ մեր սահմանները վտանգված չեն։
 
Մարզպետը լիարժեք պարզաբանումներ է տվել սահմանային գոտու պահպանման սկզբունքների, առկա իրավիճակի, հնարավոր վտանգների վերաբերյալ։ Ճանապարհը փակելու վերաբերյալ մարզպետը խիստ դիրքորոշում է հայտնել առ այն, որ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները չպետք է փակվեն:
 
Հանդիպման մասնակիցները նշել են, որ մարզպետի կողմից հայտնած մտքերի, մոտեցումների և սկզբունքների նկատմամբ առարկություններ և անվստահություն չունեն։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play