Հայ-իրանական բարեկամությունն օրինակ է ամբողջ աշխարհի համար. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին


Հայ-իրանական բարեկամությունն օրինակ է ամբողջ աշխարհի համար. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

  • 26-03-2021 18:28:15   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 
Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է համագործակցության նոր հուշագրեր կազմելու, իսկ եղածների ժամկետները երկարաձգելու, բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման կարևորությունից:
 
Ընդգծելով նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի փորձը՝ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև այդ բնագավառում համատեղ կրթագիտական ծրագրեր իրականացնելու թեմային:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play