Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումները պատրաստ են փորձարկման. ԲՏԱ նախարար


Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումները պատրաստ են փորձարկման. ԲՏԱ նախարար

  • 31-03-2021 09:55:04   | Հայաստան  |  Հասարակություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 
 
«Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։
 
Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։
 
Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն օդի ծավալի և ճնշման ղեկավարման մշակված ալգորիթմների օգնությամբ անհրաժեշտ ծավալներով փոխարինում է մարդու շնչառական համակարգին:
 
Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։
 
Շնորհավորում եմ 《Ինժեներական ասոցիացիային》, 《Ինժեներական քաղաքին》, 《ԵԻԱ ինժեներինգ》 ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին` արձանագրված հաջողության համար։
 
Հուսանք, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը։»
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play