Հայ ծանրորդը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն. ունենք նաև բրոնզե մեդալակիր


Հայ ծանրորդը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն. ունենք նաև բրոնզե մեդալակիր

  • 08-04-2021 20:12:36   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի երկու անդամներ մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Կարեն Ավագյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրել է երրորդ տեղը:
 
Եվրոպայի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանից Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությանը առաջին երկու մոտեցումները հաջող էին` 165 կգ և 170 կգ: Սակայն նա չբարձրացրեց 175 կգ: Կարապետյանը այս արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալ:
 
Հայաստանի մյուս մասնակից Կարեն Ավագյանը անսխալ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները (165 կգ, 170 կգ, 175 կգ) և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերում պահեց 195 կգ, այնուհետ չբարձրացրեց 200 կգ և 205 կգ:  Այս վարժությունում Կարեն Ավագյանը հրեց 200 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել 204 կգ:
 
Երկամարտի 375 կգ արդյունքով Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, երկրորդ տեղում վրացի Ռևազ Դավիթաձեն էր, իսկ 365 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը երրորդն է Եվրոպայի առաջնությունում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play