Վրաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվն անցել է 10 հազարը


Վրաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվն անցել է 10 հազարը

  • 17-04-2021 17:00:13   | Վրաստան  |  Միջազգային

Վրաստանում Կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը նախօրեին եղել է 1 219: Տվյալները 34 հազար թեստից են ստացված։ Aliq.ge-ից տեղեկանում ենք, որ օրվա դրականության ցուցանիշը հասել է  3,58%։
 
Վարակվածնեւրի ընդհանուր թիվը հասել է  294 540-ի։
 
Նոր դեպքերի կեսը մայրաքաղաքում է։ Աջարիայում ևս վարակվածության բարձր ցուցանիշ է։ Շրջաններից ամենաքիչ դեպքերը Ջավախքում են (4 դեպք)։
 
Եվս 9 մարդ մահացել է։ Մահերի ընդհանուր թիվը`  3 925։ Ապաքինվել է 301 մարդ (ընդհանուր` 280 132)։
 
Երկրում 10457 ակտիվ դեպք կա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play