2008թ.-ի դեկտեմբերին Հայաստանում պարենային ապրանքների գները<br /> 0,8%-ով աճել են<br />


2008թ.-ի դեկտեմբերին Հայաստանում պարենային ապրանքների գները
0,8%-ով աճել են

  • 08-01-2009 18:36:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է պարենային ապրանքների 0,8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում գրանցված 0,1-18,1% գնաճով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է 18,1% գնաճ, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ` 11,9% գնանկում: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է լոլիկի (1,9 անգամ), վարունգի (41,5%), կաղամբի (40%), ճակնդեղի (12,7%), գազարի (8,1%), ծաղկակաղամբի (7,9%), գլուխ սոխի (4,7%) գնաճ: Կարտոֆիլի եւ սխտորի գները նշված ժամանակահատվածում նվազել են, համապատասխանաբար, 4,1% եւ 0,2%-ով: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում արձանագրվել է 13,1% գնաճ, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ` 9,8% գնանկում: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խնձորի (5%), տանձի (6,8%), նռան (16,8%), արքայանարնջի 18%, խաղողի (20,0%) գնաճ: Միաժամանակ, 27,8-11,2%-ով նվազել են նարնջի, մանդարինի, կիտրոնի գները: Ձվի միջին հանրապետական գինը 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 2,4%-ով: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկնամթերքի 1,1% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է 0,1%, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ` 9,1% գնաճ: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոզի մսի 4,5% գնաճ, իսկ ոչխարի եւ տավարի մսի գները նշված ժամանակահատվածում նվազել են, համապատասխանաբար, 1,7%-ով եւ 1,2%-ով: Ոգելից խմիչքի եւ ծխախոտի, հրուշակեղենի, կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0,1-0,7% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին հացամթերքի ապրանքախմբում գրանցված 16,9% գնաճին նոյեմբեր-դեկտեմբերին հաջորդել է 7,7% գնանկում, ընդ որում, դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գները նվազել են 3,5%-ով: Վերջինիս մեծապես նպաստել է ալյուրի (6,1%), հացահատիկի (4,4%), բարձր տեսակի հացի (4%) գնանկումը: Բրնձի, առաջին տեսակի հացի, մակարոնեղենի, հնդկացորենի, լավաշի, ձավարի գները նշված ժամանակահատվածում նվազել են 2,2-0,2%-ով: 2008թ.-ի հունվար-հունիսին ալյուրի հանրապետությունում գրանցված 20,4% ընդհանուր գնաճից հետո հուլիս-դեկտեմբերին արձանագրվել է 14,8% գնանկում: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին արձանագրված հացատեսակների 15% ընդհանուր գնաճին հոկտեմբեր-դեկտեմբերին հաջորդել է 8,5% ընդհանուր գնանկում: Կենդանական եւ բուսական յուղի ապրանքախմբում 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է 1% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է արեւածաղկի յուղի (2,5%) եւ կարագի (1,2%) գնանկումով: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է այլ (հալած) յուղերի եւ մարգարինի 0,2-1,1% գնաճ: Այլ մթերքի, շաքարավազի գները 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել են 0,2%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն