Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը 2009 թվականին<br /> հյուրախաղերի կմեկնի Ամերիկա<br />


Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը 2009 թվականին
հյուրախաղերի կմեկնի Ամերիկա

  • 29-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համար 2008 թվականը անցել է հետաքրքիր ու բազմազան համերգային ծրագրերով ու հյուրախաղերով: Երգչախմբի վաստակաշատ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը դեկտեմբերի 29-ին «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ համդիպման ժամանակ, մասնավորապես, առանձնացրեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգը, ուր երգչախումբը հանրահայտ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ կատարեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Մաեստրո Չեքիջյանը փաստեց, որ 48 տարի շարունակ իր ղեկավարությամբ գործող պետական ակադեմիական երգչախմբում տիրում է ստեղծագործական համերաշխություն: Իսկ օրեր առաջ, մաեստրոյի խոսքերով, երգչախումբը իր ծննդյան 80-ամյակի կապակցությամբ մեծ հաջողությամբ կատարել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Պրն. Չեքիջյանը նշեց նաեւ, որ իր կյանքում շատ են եղել դժվարություններ, սակայն ինքը դրանք միշտ հաղթահարել է: «Փշոտ ճանապարհները միշտ շատ են եղել, այսօր էլ կան, բայց քանի որ ես մարտնչող եմ, միշտ էլ պատվով եմ դուրս եկել»,- ասաց նա: Գալիք տարի Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հյուրախաղերի կմեկնի Ամերիկա, որի ճանապարհածախսը խոստացել է հոգալ մշակույթի նախարարությունը: Մաեստրոն, անդրադարձ կատարելով խորհրդային տարիներին, նշեց, որ այն ժամանակ պետությունը լիովին ապահովում էր երգչախմբի գոյատեւումը, սակայն այսօր այլ է իրավիճակը. «չունենք ջեռուցում, չունենք փորձատեղի, չունենք բավարար աշխատավարձ եւ սրանցից բխող բազում այլ բաներ»,- ասաց Հ.Չեքիջյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play