Հայաստանում նախատեսվում է ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ


Հայաստանում նախատեսվում է ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ

  • 22-04-2021 21:00:09   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Հանրապետությունում առկա սոցիալական խնդիրներից առաջնահերթը կացարանի կարիք ունեցող ընտանիքներին կացարանով ապահովելն է, որի բացակայությունն առաջացնում է բազմաթիվ այլ` սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական խնդիրներ։ 
 
Կարևորելով այս հարցի համակարգային լուծումը՝ նախաձեռնել ենք ներդնել Սոցիալական հիփոթեքի համակարգը։ 
Մասնավորապես կացարանի կարիք ունեցող ընտանիքները կկարողանան ստանալ պետության կողմից վարկի մայր գումարի և տոկոսագումարի 100 % սուբսիդավորվող հիփոթեքային վարկ՝ մարզերում բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու նպատակով։ 
Կախված երեխաների թվից՝ վարկի գումարը կսկսի 6,500,000 ՀՀ դրամից։ Ընդ որում, ծրագրի շրջանակում կարևորվելու է ընտանիքի սոցիալական վիճակը, և հաշվի առնելով պետության կողմից սուբսիդավորման առկայությունը՝ վարկ ստանալու համար սահմանափակումներ չեն լինելու։
 
Այս ծրագիրը հնարավորություն կտա մեկընդմիշտ լուծել բազմաթիվ ընտանիքների համար տարիներով անլուծելի համարվող բնակարանային խնդիրները»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play