Խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ Բերդավանի հերոս տղաների


Խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ Բերդավանի հերոս տղաների

  • 23-04-2021 19:51:51   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Այսօր Բերդավանի կենտրոնական այգում տեղի  ունեցավ Խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում  զոհված Բերդավանի հերոս տղաների։
 
Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող  «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։ 
Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ 
Սրբազան հոր խոսքով այս Խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում, որտեղ պետք է ամեն անգամ այցելենք, եթե զգանք մեզ անպիտան, անուժ և հասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների, մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով...
Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, որը իր խմբով և մեր զոհված տղաների ընտանիքների հետ այցելեց նրանց շիրիմներին, խոնարհում տվեց նրանց։
Իրեն բերդավանցի համարելով՝ Արսեն Գրիգորյանը իր հարգանքի ու երախտիքի խոսքը ուղղեց բոլոր ներկաներին։
Բերդավանցիներին 
 
Խունկ և աղոթք մեր նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play