2009 թվականին հայկական ջազի ասպարեզում սպասվում են<br /> նորություններ ու անակնկալներ<br />


2009 թվականին հայկական ջազի ասպարեզում սպասվում են
նորություններ ու անակնկալներ

  • 26-12-2008 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայկական ջազ-70»-ի հոբելյանական միջոցառումների արդյունքների մասին ամփոփիչ մամուլի ասուլիսով դեկտեմբերի 26-ին եզրափակվեցին մեկ տարի շարունակվող ջազային հետաքրքիր ու բազմազան միջոցառումներն ու համերգային ծրագրերը: «Հայկական ջազ-70»-ի հոբելյանական կազմկոմիտեի անդամները համոզված են, որ թեեւ հոբելյանական տարին ավարտվում է, սակայն գալիք տարի նույնպես հայկական ջազի ասպարեզում սպասվում են հետաքրքիր նորություններ ու անակնկալներ: «Հայկական ջազ-70»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի խոսքերով, հենց 2009 թվականի սկզբին կթողարկվեն հոբելյանական համերգների DVD ձայնասկավառակները, Արմեն Թութունջյանի հեղինակությամբ կհրատարկվի «Հայկական ջազի պատմություն» աշխատանքը, ուր մանրամասնորեն կներկայացվեն հայկական ջազի ծնունդն ու պատմությունը: Բացի այդ, կնկարահանվեն երկու հոբելյանական ֆիլմեր` նվիրված ջազի 70-ամյակին, որոնցից մեկում կներկայացվեն հոբելյանական տարվա միջոցառումները, մյուսում` հայկական ջազի պատմությունը: Ըստ Ռ.Ջաղինյանի, գալիք տարի եւս «Հայկական ջազ-70»-ի կազմկոմիտեն կկազմակերպի հետաքրքիր համերգային ծրագրեր` լի անկանկալներով: Գլխավոր պրոդյուսերը համոզված է, որ այս հոբելյանական տարին հետաքրքիր էր ոչ միայն հայերի համար, այլեւ օտարերկրացիների, քանի որ համերգների շրջանակում Հայաստան են ժամանել մարդիկ, ովքեր հայ ժողովրդի մասին չէին լսել երբեւէ: Դաշնակահար Լեւոն Մալխասյանն էլ ավելացրեց, որ թեեւ հայակական ջազի հոբելյանական տարին եզրափակվեց, բայց «սրանով չեն ավարտվում ջազային գործունության ասպարեզում անելիքները: Այն պետք է շարունակի զարգանալ եւ նվաճի նոր բարձունքներ` նոր անուներով ու ստեղծագործություններով»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play