Հայ ջրացատկորդները Տոկիոյում պատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը


Հայ ջրացատկորդները Տոկիոյում պատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը

  • 01-05-2021 17:29:15   | Հայաստան  |  Սպորտ

Տոկիոյում այսօր՝ մայիսի 1-ին  կմեկնարկի ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը, տեղեկանում ենք Հայաստանի օլիմպիական կոմիտեից: Մրցաշարին հայտավորված են 46  երկրների 255 մարզիկ-մարզուհիներ:
 
Ստուգատեսը վարկանիշային է  և հաջողակները  իրավունք կստանան   նույն  լողավազանում  պայքարել օլիմպիական մեդալների համար:
 
Հայաստանի ջրացատկորդներ  Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը արդեն Տոկիոյում են և  գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի  հետ շարունակում են պարապմունքները: Նրանք  հանդես կգան  10մ. աշտարակից  մենացատկում և  սինխրոն ցատկերում:
 
Աշտարակացատկերում ուղեգիր կստանան  մինչև  18 –րդ  տեղ գրավողները, իսկ սինխրոնում  ՝ լավագույն յոթնյակում տեղ ունեցողները:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ