Վենգերը դժգոհ է մնացել մրցավարի գործողություններից


Վենգերը դժգոհ է մնացել մրցավարի գործողություններից

  • 18-04-2011 15:57:21   | Հայաստան  |  Սպորտ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դժգոհ է մնացել Ազգային առաջնության շրջանակներում կայացած «Լիվերպուլի» հետ հանդիպումից, եւ մեկնաբանելով այն, իր դժգոհությունն է հայտնել մրցավարի գործողություններից: Տեղեկացնենք, որ խաղն ավարտվել է 1-1 հաշվով, եւ մերսիսադյան ակումբի ֆուտբոլիստները միայն մրցավարի ավելացրած 11-րդ րոպեին են հավասրեցրել հաշիվը, մինչդեռ Անդրե Մարիներն ընդամենը 8 րոպե էր ավելացրել: -Մենք շատ կարեւոր 2 միավոր կորցրեցինք այսօրվա խաղում: Սա շատ դժվար հանդիպում էր մեզ համար, քանի որ մրցակիցը հիմնականում պաշտպանվում էր: Ինչ վերաբերում է մրցավարի գործողություններին, ապա ես կարծում եմ, որ մեր դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը պարզապես սխալմունք էր: Մեկ այլ հանգամանք եւս. մրցավարն ավելացրել էր ընդամենը 8 րոպե, իսկ «Լիվերպուլը» գոլ հեղինակեց 11-րդ րոպեին, - հայտարարել է ֆրանսիացի անվանի մասնագետը:
Նոյյան տապան  -   Սպորտ