Սյունիքի սահմանին ընթացող զարգացումների մասին. ի՞նչ կա հաստատված այս պահին


Սյունիքի սահմանին ընթացող զարգացումների մասին. ի՞նչ կա հաստատված այս պահին

  • 12-05-2021 19:15:10   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Սյունիքի սահմանին ընթացող զարգացումների մասին. ի՞նչ կա հաստատված այս պահին
- Մարտեր, զանգվածային բախումներ ու նման բաներ չեն եղել: 
- Գիշերը ադրբեջանական ուժերը առաջ են եկել Սև լճի հատվածում՝ ՀՀ տարածքի հաշվին: Թե ինչպես է հաջողվել առանց խոչընդոտ առաջ գալ՝ խնդրահարույց է ու պետք է պարզել:
- Այս պահին ՀՀ ՊՆ-ն, ռուս սահմանապահ ուժերը բանակցում են, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան նախկին դիրքեր, ինչը, կարծում եմ՝ առաջիկայում կլինի: 
- Հետաքրքիր զուգադիպությամբ քիչ առաջ Էրեբունիից օդ են բարձրացել ռազմական ինքնաթիռներ:
-  Որոշ "լրատվականներ" գրում են մեր զորքերի տեղաշարժի մասին: Անգամ եթե դա ստույգ է, նման բնույթի տեղեկատվություն տալը ուղղված է առաջին հերթին մեր անվտանգության դեմ: 
- Անհրաժեշտ է մաքսիմալ սթափ գնահատել իրավիճակը՝ տուրք չտալով անհայտ աղբյուրների "հրատապ" լուրերին: 
- Տարբեր ուղղություններում ադրբեջանական ուժերի՝ "հետ-առաջ շարժվելու մարտավարությունը" լավ մտածված է և ունի ռազմական, քաղաքական, հոգեբանական և այլ շերտեր»:
 
Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play