Սուպերկլասիկոյի առաջին սերիան խաղաղ ելքով


Սուպերկլասիկոյի առաջին սերիան խաղաղ ելքով

  • 18-04-2011 15:08:14   | Հայաստան  |  Սպորտ

Շաբաթվա կարեւորագույն իրադարձությունն անկասկած «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիոպումն էր, որը տեղի ունեցավ Ապրիլի 17-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Իսպանական երկու գրանդների պայքարն այս անգամ շատ հետաքրքրությամբ էր սպասվում, քանի որ Լա Լիգայի 32-րդ տուրի հանդիպումը սկիզբն էր միայն Սուպերկլասիկոների այս մրցաշրջանի շարքի: Հիշեցնեք, որ այս երկու թիմերը միմյանց դեմ կմրցեն նաեւ Արքայական Գավաթի խաղարկության եզրափակիչում, ինչպես նաեւ Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում: Անդրադառնալով շաբաթօրյա հանդիպմանը նշենք, որ «Բարսելոնան» շատ էր տիրում գնդակին, սակայն ավելի վտանգավոր էին գրոհում «Ռեալի» ֆուտբոլիստները: Անկասկած հանդիպման լավագույն ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հենակետային Պեպեն էր, որին Ժոզե Մոուրինյոն պաշտպանությունից մի փոքր առաջ էր բերել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցակիցը գերհզոր «Բարսան» էր: Ինչեւէ, թիմերն այս հանդիպման հաղթողին չկարողացան որոշել եւ արձանագրվեց մարտական ոչ-ոքի` 1-1 հաշիվը: Թիմերի կազմում 11 մետրանոց հարվածները հստակ իրացրեցին երկու թիմերի առաջատարները Լեո Մեսսին եւ Կրիշտիանու Ռոնալդուն, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 53 եւ 82-րդ րոպեներին: Ի դեպ, «Արքայական ակումբը» հանդիպման 52-րդ րոպեից խաղում էր 10 հոգով, քանի որ վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվել էր Ռաուլ Ալբիոլը: Ամփոփելով հանդիպումը, նշենք, որ երկու թիմերը կամային հիանալի արժեքներ դրսեւորեցին ու ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը: Հոգեբանական առումով հանդիպումն «Ռեալին» ավելի օգնեց, քանի որ թիմն ընդհատեց «Բարսայի» հաղթարշավը սուպերկլասիկոներում, իսկ կատալոնացիներն այս ոչ-ոքիից հետո գրեթե ապահովեցին Իսպանիայի չեմպոնի տիտղոսը, քնաի որ այժմ մրցակցի նկատմամբ 8 միավորի տարբերությունը կրկին պահպանվեց:
Նոյյան տապան  -   Սպորտ