Ո՞րն է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետի վերջնանպատակը. Վարդան Ոսկանյան


Ո՞րն է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետի վերջնանպատակը. Վարդան Ոսկանյան

  • 25-05-2021 20:39:03   | Ադրբեջան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Գիտե՞ք, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետի բոլոր գործողությունների վերջնանպատակը ո՞րն է։
Հասնել նրան, որ ռազմավարական առումով Հայաստանը այլևս որևէ շանս չունենա ոչ միայն զբաղվելու Արցախի հարցով, այլ նաև կորցնի վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Վրաստանի և Իրանի հետ մեր ճանապարհների վրա վերահսկողություն ստանալու Բաքվի լկտի բռնապետի ձգտումը տեղավորվում է հենց այս «մտայնության» մեջ։ 
 
Ուստի կշեռքի նժարին է ոչ թե ինչ-որ «աննշան» իբր անկլավների խնդիր, այլ Հայաստանի և Արցախի ապագա կենսունակության հարցը։
 
Պարադոքսալ է, բայց փաստ, որ «ապագա կա» հիստերիկ բղավոցի աղմուկում մեզ՝ որպես ազգ և պետություն, փորձում են զրկել հենց ապագայից»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play