Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին հանձնեցի «Ոսկե արծիվ» շքանշանը. Արայիկ Հարությունյան


Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին հանձնեցի «Ոսկե արծիվ» շքանշանը. Արայիկ Հարությունյան

  • 28-05-2021 16:26:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Մեկնաբանություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշանը, որով պարգևատրել էր նրան դեռևս 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ մի քանի այլ զինվորների ու հրամանատարների հետ միասին: Այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում
 
«Այդ ժամանակ ցանկանում էի գնալ և մարտական դիրքում հանձնել շքանշանները, սակայն այդ ուղղության հրամանատար, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը խնդրեց հրաժարվել այդ մտքից՝ շքանշանակիրներին լրացուցիչ վտանգի չենթարկելու համար: Այժմ նրանց մի մասը մեզ հետ չէ՝ հերոսաբար զոհվելով Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ ահա Յուրա Ալավերդյանը մեր կողքին է, ով ողջ պատերազմի ընթացքում քաջաբար կատարեց իր առջև դրված խնդիրները և վաստակեց ու պահպանեց «Արցախի հերոս» բարձր կոչումը: Նա մարտնչել է հիմնականում Վարանդայի (Ֆիզուլու) ուղղությամբ և պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի ավելի քան 13 զրահատեխնիկա և 5 ավտոտեխնիկա»,- գրել է Հարությունյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play