Աննա Նաղդալյանն ազատվել է աշխատանքից


Աննա Նաղդալյանն ազատվել է աշխատանքից

  • 31-05-2021 16:53:47   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Աննա Նաղդալյանը հայտնում է, որ այլևս չի կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում
 
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
 
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:
 
Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում: 
ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել spokesperson@mfa.am  էլեկտրոնային հասցեով»,- գրել է նա:
 
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play