Երեւանում բացվեց «EXPO BEAUTY 2008» ցուցահանդեսը<br />


Երեւանում բացվեց «EXPO BEAUTY 2008» ցուցահանդեսը

  • 10-12-2008 14:42:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում դեկտեմբերի 10-ին բացվեց «EXPO BEAUTY 2008» միջազգային ցուցահանդեսը: Հիգերորոդ անգամ անցկացվող այս մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են չորս տասնյակից ավելի ընկերություններ Հայաստանից եւ արտերկրից: Ցուցահանդեսի օրերին կներկայացվեն ծաղկային կոմպոզիցիաներ, կկազմակերպվի նորաձեւության ցուցադրություն, գեղեցկության մրցույթ, իսկ դիզայներների կողմից կանցկացվեն վարպետության դասեր: Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշեց «LOGOS EXPO» կենտրոնի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը, բացի ապրանքների եւ ծառայությունների ներկայացումից ցուցահանդեսի նպատակն է նպաստել նոր գործնական կապերի հաստատմանը: Նրա խոսքերով, կենտրոնի կողմից տարեկան անցկացվում են 10-12 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են մեր երկրի տնտեսության դինամիկ զարգացումը: Ա.Ստեփանյանը հայտնեց, որ հաջորդ տարի լրանում է «LOGOS EXPO»-ի հիմնադրման 10-ամյակը, ինչի կապակցությամբ նախատեսվում է ընդլայնել ցուցահանդեսների ցանկը: «EXPO BEAUTY 2008»-ը կգործի մինչեւ դեկտեմբերի 12-ը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն