Անհերքելի ապացույց, որ Ադրբեջանն իրականացնում է մարդկանց առևտուր. Արման Թաթոյանը Էրդողան-Ալիև հանդիպուման տեսանյութը կուղարկի միջազգային կառույցներին


Անհերքելի ապացույց, որ Ադրբեջանն իրականացնում է մարդկանց առևտուր. Արման Թաթոյանը Էրդողան-Ալիև հանդիպուման տեսանյութը կուղարկի միջազգային կառույցներին

  • 16-06-2021 20:55:59   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Էրդողան-Ալիև հանդիպումից և հետևյալ գրառումը կատարել
 
«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները`
 
1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար. 
 
2)իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք.
 
3)միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են.
 
4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:
 
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել:
 
Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play