«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների <br /> քննարկումը հետաձգվեց մինչեւ տարեվերջ հրավիրվելիք ԱԺ<br /> նստաշրջանը<br />


«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների
քննարկումը հետաձգվեց մինչեւ տարեվերջ հրավիրվելիք ԱԺ
նստաշրջանը

  • 04-12-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 4-ին ավարտեց աշնանային նստաշրջանի աշխատանքները` անավարտ թողնելով «Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը: Մի շարք հրատապ օրակարգային հարցեր, այդ թվում երկրորդ ընթերցմամբ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, չքննարկվեցին ժամանակի սղության պատճառով: Ըստ պատգամավորների, հիշյալ հարցերը կքննարկվեն մինչեւ տարեվերջ հրավիրվելիք արտահերթ նստաշրջանում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն