Պետք էր շատ արագ կողմնորոշվել, քանի որ քեզնից էր կախված 18-ամյա հերոսի կյանքը ու ապագայում նաև կյանքի որակը


Պետք էր շատ արագ կողմնորոշվել, քանի որ քեզնից էր կախված 18-ամյա հերոսի կյանքը ու ապագայում նաև կյանքի որակը

  • 24-06-2021 16:10:11   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության 4-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Գալուստ Մուրադյանը Արցախյան վերջին պատերազմը սկսելուն պես կամավորագրվել է և որպես բժիշկ  իրականացրել վիրավորների տարհանում և տեղափոխում Արցախից Հայաստան։
 
«Որպես միկրովիրաբույժ ուղեգրվել եմ Գորիսի բժշկական կենտրոն՝ ծավալելով մասնագիտական գործունեություն։ Կատարել եմ բազմաթիվ վիրահատություններ, որոնցից կցանկանայի շեշտել ռեպլանտացիան, որը խաղաղ պայմաններում իրականացնելու դեպքում, միգուցե միայնակ չհամարձակվեի կատարել, բայց պատերազմական իրավիճակում ի մի բերելով ուսումնառության տարիներին ստացած գիտելիքները և օրդինատուրայի պրակտիկ փորձառությունը, կարողացա արդյունավետ կատարել վիրահատությունը»,-շեշտում է ապագա միկրովիրաբույժը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձը և ընկերները անգնահատելի են։
 
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ պատասխանատվությունը շատ մեծ է. «Պետք է շատ արագ կողմնորոշվել վիրավորների հետագա արագ բուժօգնության հարցում, քանի որ քեզնից է կախված 18-ամյա հերոսի կյանքը ու ապագայում նաև կյանքի որակը։ Պատերազմում և խաղաղ պայմաններում վնասվածքները թե’ բնույթով, թե’ տեսակով տարբերվում են։ Այս պատերազմում կիրառվեցին զենքեր,որոնց առաջացրած վերքերը ծանր էին, հետագա բարդություններ առաջացնող»։
 
Գալուստ Մուրադյանը բժիշկ դառնալու որոշում դեռ մանկուց է կայացրել: «Այլ մասնագիտություն երբևէ չեմ դիտարկել, ընտրել եմ վիրաբուժության այս ճյուղը՝ պացիենտներին լիարժեք կյանք վերադարձնելու և անցանկալի բարդույթներից ազատելու համար»,-նշում է նա՝ հավելելով, որ բժիշկը պետք է ունենա արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու կարողություն, լինի համբերատար, գիտելիքներով հարուստ, նորը ներդնելու պատրաստակամությամբ, աշխատասեր, ուշադիր և հոգատար հիվանդների հանդեպ։
 
Կլինիկական օրդինատորը թեև ազատ ժամանակ շատ քիչ է ունենում, սակայն հասցնում է օտար լեզուներ սովորել, լրացնել մասնագիտական գիտելիքները:
 
Ապագա միկրովիրաբույժը խորհուրդ է տալիս գնահատել, արժևորել խաղաղությունը. «Պատերազմը բոլորիս ստիպեց վերանայել առաջնահերթությունները»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play