Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրը Կապառոսի հետ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրը Կապառոսի հետ

  • 25-06-2021 21:50:23   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ մինչև 2022 թվականի ավարտը: Այս մասին պարզ է դառնում ՀՖՖ-ի տարածած տեսանյութից:
 
Կապառոսը Հայաստանի հավաքականը գլխավորում է 2020-ի մարտից ու այդ ընթացքում անցկացրել է 11 խաղ՝ գրանցելով 6 հաղթանակ, 2 պարտություն եւ 3 ոչ-ոքի: Կապառոսի հետ մեր ընտրանին հաղթել է Ազգերի լիգայի իր խմբում, իսկ Աշխարհի 2022 թվականի առաջնության նախընտրական փուլի իր խմբում անցկացրած 3 խաղում տարել 3 հաղթանակ ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը 9 միավորով:
 
Հիշեցնենք, որ իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզչի հետ 2020-ի մարտին կնքված պայմանագրի ժամկետը պետք է ավարտվեր 2021 թվականի նոյեմբերի 30-ին:
 

 

 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play