Ռուսական զորակազմը տեղակայվում է հայ֊ադրբեջանական սահմանին, իսկ իշխանություններն ակտիվացնում են ներքին կեղծ օրակարգեր. Վարդան Բալյան


Ռուսական զորակազմը տեղակայվում է հայ֊ադրբեջանական սահմանին, իսկ իշխանություններն ակտիվացնում են ներքին կեղծ օրակարգեր. Վարդան Բալյան

  • 29-06-2021 21:31:01   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Արդեն մի քանի օր է, որ ռուսական զորակազմը տեղակայվում է հայ֊ադրբեջանական սահմանին։
 
Ադրբեջանում թուրք֊ադրբեջանական նախապես չհայտարարված զորավարժություններն, ի դեպ, ադրբեջանցիները մեկնաբնում են նշված գործընթացի համատեքստում՝ անթաքույց անհանգստություն ու դժգոհություն հայտնելով։
 
Հատկանշական է, որ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հղում են անում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտրարությանը, թե ռուսական զորակազմը հայ֊ադրբեջանական սահմանին կտեղակայվի, քանի դեռ ընթանում է սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց։
 
Այսինքն՝ գործընթացն արդեն մեկնարկել է, և հայկական իշխանությունները հանրային ուշադրությունը շեղելու նպատակով ակտիվացնում են ներքին կեղծ օրակարգեր՝ ոռոգման ջրի խնդիր, Երևանի քաղաքապետի պաշտոնանկություն, ՏԻՄ համապետական ընտրություններ, և այլն»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play